«Կդիմենք ՄԻԵԴ»․ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյան

ՍԴ անդամ Ալվինա Գլուլումյանը քիչ առաջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։

«Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող, ես 2014թ․ օգոստոսից եմ պաշտոնավարում, իսկ պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերից։ Գտնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել․․․ Կրկնում եմ՝ ես կարդացել եմ ընդունված նախագիծն ու գտնում եմ, որ այն իմ վրա չի տարածվում»,- ասաց Գյուլումյանը։

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չվիճարկի, դատավորները կարո՞ղ են վիճարկել հարցը՝ ասաց․ «Իհարկե կարող են, ներպետական միջոցները սպառելու դեպքում կդիմենք ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ևս, կարծում եմ, չեն լռի»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*