«Կարող եք ինքներդ տեսնել հիմա իրական վիճակը». ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերից, որին կից գրել է:

«Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը։
     Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է:

Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: Պետք է, որ վաղն արդեն ավարտենք»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*