«Կարող են չլացել, էդ գումարն իրենք ունեն». Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին | HAVASTI.info

«Կարող են չլացել, էդ գումարն իրենք ունեն». Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը 24 TV-ի եթերում հայտնել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը վնասում է գործի բացահայտմանը և վերջինը կխոչընդոտի գործի քննությանը։
     «Հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունները տեղյա՞կ էին բաց թողնելուց, թե՝ ոչ։ Տրամաբանությունը հետևյալն է. բաց թողնելուց մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց, որ բոլոր նրանք, ովքեր արտաքին քաղաքական ազդեցության տակ են, իրենց օձիքից բռնելու և դուրս ենք նետելու։ Որ Քոչարյանը սպասարկել է արտաքին քաղաքական շահը, ապացուցման կարիք չունի, հետևաբար, եթե Փաշինյանը տեղյակ էր կամ իր համաձայնությունը կար, որ պետք է բաց թողնեին, ինքը նման ելույթով հանդես չէր գա։ Իմ կարծիքն է, որ նա տեղյակ չի եղել», — ասել է Սարգսյանը։

Ըստ նրա՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ դատական համակարգն անկախ է, կա՛մ ինքնապաշտպանության համար գնում է սաբոտաժի։

«2 միլիարդ դրամը պորբլեմ չէ Քոչարյանի համար, ֆինանսկան առումով որևէ պրոբլեմ չի ստեղծում, ուրիշ խնդիր է, որ ձևեր կանեն, թե չունեինք, մի կերպ ճարեցինք և այլն: Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է հիմնավորել, որ իր համար այդ գումարն օրինական է՝ միայն «Սիստեմա» ընկերությունում իր ստացած աշխատավարձերով: Էնպես որ կարող են չլացել, էդ գումարն իրենք ունեն»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը և քույրն ուզում են իրենց բնակարանները բանկում գրավադրել, որ 2 միլիարդ դրամ գումարը վճարեն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *