Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին և մի քանի ուսուցիչների | HAVASTI.info

Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենին և մի քանի ուսուցիչների

Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու տնօրեն Աշոտ Բլեյանը ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:

Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի դեկտեմբերին կրթահամալիրի տնօրենը և աշխատակիցները հայտարարում էին, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և թիվ 93 մանկապարտեզի միջև ցանկապատի շինարարությունն ապօրինի է:

Այսօր այս խնդրով տարածքում էին հավաքվել տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի ուսուցիչները:

Ոստիկանության աշխատակիցները պահանջում էին, որ դադարեցվի հավաքը, քանի որ խախտվում են պարետի կողմից սահմանված կանոնները: «Մեր կրթահամալիրի ճանապարհը փակել է ոչ թե սեփականատերը, այլ՝ մանկապարտեզի աշխատողները: Հիմա մենք ոստիկաններին ասում ենք՝ մարդկանց բացատրեք, որ չի կարելի ճանապարհը փակել, դուք փոխանակ այդ մարդկանց բացատրեք, եկել մեզ եք ասում»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Բլեյանը:

Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ պետք է դադարեցվի հավաքը, ինչին Բլեյանը հակադարձեց. «Բայց ես ի՞նչ եմ խախտել, պետք է ձեզնից հարցնեմ, թե որտեղ նստե՞մ»:

Ոստիկանները բերման ենթարկեցին Բլեյանին և կրթահամալիրի ուսուցիչներին՝ պարզաբանելով, որ վերջինները չեն կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *