
ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ հասարակական գործիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հ. Արշակյան — ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ),
Կ. Բրուտյան — ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
Վ. Տերտերյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Ա. Սմբատյան — ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,
Տ. Վիրաբյան — Երևանի քաղաքապետի տեղակալ,
Վ. Մովսիսյան — ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովնան եպիսկոպոս Հակոբյան — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ,
Ա. Իսկանդարյան — «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն,
Ս․ Վարդանյան — Կ. Վարդանյանի ընտանքի անդամ
Վարչապետը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին 20-օրյա ժամկետում իրեն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Оставить комментарий