Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը՝ նվիրված ամուսնու հիշատակին | HAVASTI.info

Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումը՝ նվիրված ամուսնու հիշատակին

Առավոտվանից սոցցանցային միջավայրում ցավով ու ափսոսանքով լի գրառումներ ու մեկնաբանություններ են քսանիննամյա Կարենի վաղաժամ մահվան առիթով:

Կյանքից քսանիններորդ տարում հեռացած երիտասարդն ուներ գեղեցկագույն նորաստեղծ ընտանիք ու փոքրիկ, չքնաղ դստրիկ: Կարենի տիկինը՝ Ջուլի Ազարյանը ևս սոցցանցային անչափ հուզիչ հրապարակում է հանրայնացրել՝ պատմելով ամուսնու հետ վերջին շրջանում ունեցած քննարկումների մասին:

Այդ քննարկումներն իրենց ընտանիքին, իրենց փոքրիկ դստրիկի՝ Ամելիի ապագայի հետ էին կապված: Ինչպես նշել է Ջուլին, նրանց բոլոր նպատակներն ու հույսերը պայծառ ու լավատեսական էին: Նրանք վստահ էին, որ լավ կլինի ամեն ինչ:

Սակայն համատեղ երազանքները անավարտ են մնացել, ավաղ: Ջուլին զուգահեռ նաև ամուսնու լուսանկարներից է հրապարակել:

Տիկինը նաև գրել է, որ Կարենը ոմանցից նեղացած էր, բայց չարացած չէր ոչ ոքի հանդեպ, նա հիշաչար չէր: Նա մեծ ցավ ու ափսոսանք է արտահայտել սիրելի, լուսավոր ու բարի ամուսնու հավերժական հեռացումի, գնալու առթիվ:

Ջուլի Ազարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացված է կից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *