Կարամելային ունիվերսալ կրեմ. Հարմար է գրեթե ամեն տեսակ խմորեղենի համար | HAVASTI.info

Կարամելային ունիվերսալ կրեմ. Հարմար է գրեթե ամեն տեսակ խմորեղենի համար

Վանիլով եւ խտացրած կաթով կարամելային կրեմն իդեալական է մեղրով թխվածքի եւ այլ տորթերի եւ հրուշակեղենի համար: Նրանով կարելի է լցնել էկլերները, շերտավոր խմորով կոները(трубочки):

Վանիլը ավելի լավ է վերցնել պատիճներով: Ծայրահեղ դեպքերում կարող եք փոխարինել էսենցիայով, բայց սովորակն վանիլն այնքան էլ հարմար չէ: Խտացրած կաթը պետք է եփված լինի, կարագի յուղայնությունը որոշեք ինքներդ:

Բաղադրությունը

  • Կաթ-200 մլ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Վանիլ 1 հատ
  • Ակյուր 3 ճաշի գդալ
  • Խտացրած կաթ 350-400 գ
  • Կարագ200 գ

Պատրաստման եղանակը

Կտրեք վանիլի պատիճը սուր դանակով եւ հանել սերմերը: Վանիլ լցնել  կաթի հետ կաթսայի մեջ: Թողեք մի քանի ժամ սառնարանում, որպեսզի կաթը համը քաշի եւ դառնա բուրավետ: Սառը կաթը, շաքարավազը եւ ալյուրը լավ հարել, մինչեւ միատարր դառնա: Դնել մարմանդ կրակի, կամ ջրային բաղնիքի վրա: Զանգվածն անընդհատ խառնել, այնպես որ այն չայրվի եւ չեփվի: Շարունակել մինչև թանձրանա: Հանել ջրային բաղնիքից, թողնել մի քիչ սառի: Ապա խառնել այն փափկեցված կարագը եւ եփած խտացրած կաթը: Թողնել վերջնական սառելու՝ սենյակային ջերմաստիճանում:
Այս կրեմը լավ է պահում ձեւը: Եվ կարեւոր չէ, թե ինչպես եք որոշել օգտագործել այն. Դուք կարող եք վերցնել ձեր սովոր բիսկվիթը և շքեղ տորթ պատրաստել, կարող եք օգտագործել ցանկացած խմորեղենի լցոնման, կամ զարդարման համար:

Մի ափսոսեք ժամանակը, պատրաստեք այս կրեմն ու հաստատ գոհ կմնաք:

Կիսվեք ձեր ընկերների հետ այս պարզ բաղադրատոմսով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *