Կալանավորված դատավորն առնչություն ունի Արթուր Վանեցյանի հետ

Այսօր հայտնի դարձավ, որ Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
     Ասում են՝ Գևորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության նախկին հաղորդավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է: Համաձայն շրջանառվող լուրերի, նա առնչություն ունի Արթուր Վանեցյանի հետ և վաղուց հայտնվել է իշխանությունների թիրախում:

Ասում են նաև, որ Սնանկության դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն ուղղակիորեն առնչվում է Վանեցյանի քաղաքական և տեղեկատվական ակտիվության հետ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*