Կաթով նրբահամ աղանդեր. Ամեն ինչ շատ պարզ է, շատ հեշտ պատրաստվող և անհավանական համեղ | HAVASTI.info

Կաթով նրբահամ աղանդեր. Ամեն ինչ շատ պարզ է, շատ հեշտ պատրաստվող և անհավանական համեղ

Կաթով նրբահամ աղանդեր. Ամեն ինչ շատ պարզ է, շատ հեշտ պատրաստվող և անհավանական համեղ: Սա պտրաստելու համար հարկ չկա միացնել ջեռոցը, ամեն ինչ արվում է պարզ և հեշտ:

Անհրաժեշտ բոլոր մթերքները շատ հեշտ կարելի է գտնել, և նույնիսկ երեխան կարող է պատրաստել այս աղանդերը նման բաղադրատոմսով: Այս քնքշահամ նրբությունը իսկական վայելք է երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար:

նրբահամ աղանդեր

Կաթով նրբահամ աղանդեր. Խոհարարության համար մեզ անհրաժեշտ է.

  • Կաթ 1 լ
  • Սպիտակաձավար 8 ճաշի գդալ
  • Շաքարավազ 6 ճաշի գդալ
  • Կոկոսի փաթիլներ 60 գ
  • Ելակի պուդինգ 40 գ
նրբահամ աղանդեր

Կաթով նրբահամ աղանդեր. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում խորը կաթսայի մեջ լցնել շաքարավազ, սպիտակաձավար և ելակի պուդինգի մի տուփ: Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն, լցնել մեկ լիտր սառը կաթ, կրկին խառնել ամեն ինչ:
  2. Կաթսան դնել վառարանի վրա, մարմանդ կրակով՝ անընդհատ խառնելով, խառնուրդը հասցնել եռման: Հենց խառնուրդը խտանա և սկսի եռալ, հանել կրակից և թող կրեմանման զանգվածը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան:
  3. Հենց որ կրեմը բավարար սառչի, դրանից կարելի է գնդիկներ անել, մինչև վերջանա ամբողջ զանգվածը: Ավարտված գնդիկները գլորել կոկոսի մեջ: Պատրաստի դեսերտը գեղեցիկ դասավորել մատուցման ափսեի մեջ:
նրբահամ աղանդեր

Կաթով նրբահամ աղանդերը պատրաստ է: Ստացվում է շատ համեղ և քնքուշ, չնայած քնքշությանը, այս դեսերտը հիանալի կերպով պահում է իր ձևը և կուրախացնի ձեր աչքը իր գեղագիտությամբ, իսկ համը պարզապես անիրական է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *