Կաթնային թխվածքաբլիթներ բոլոր առիթների համար. Փխրուն և փափուկ, քնքուշ | HAVASTI.info

Կաթնային թխվածքաբլիթներ բոլոր առիթների համար. Փխրուն և փափուկ, քնքուշ

Կաթնային թխվածքաբլիթներ բոլոր առիթների համար. Փխրուն և փափուկ, քնքուշ: Կատարյալ հարմար է և թեյի, և մի բաժակ անուշաբույր սուրճի հետ վայելելու համար:

Կաթնային թխվածաքաբլիթներ պատրաստելը շատ պարզ և հեշտ է, բայց արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:

կաթնային թխվածքաբլիթներ

Կաթնային թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Փափուկ կարագ 115 գ
  • Շաքար 120-130 գ
  • Ձու 1 հատ
  • Կաթ 150 մլ
  • Փխրեցուցիչ 15 գ
  • Աղ 1 պտղունց
  • Նարնջի համ
  • Ալյուր 500 գ
  • Շաքարի փոշի` զարդարելու համար:
Կաթնային թխվածքաբլիթներ

Կաթնային թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Փափուկ կարագը դնել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազը և հարել մինչև միատարր զանգված ստացվի:
  2. Այնուհետև ավելացնել մի պտղունց աղ և հարել ձուն:
  3. Հաջորդը, լցնել կաթի մեջ նարնջի համը և խառնել: Դրանից հետո լցնել խմորի փխրեցուցիչը և ավելացնել մաղած ալյուրը: Խմորը խառնել նախ խառնիչով, ապա՝ ձեռքով: Խմորը պետք է լինի փափուկ և չկպչի ձեր ձեռքերին:
  4. Խմորը փաթեթավորեք կպչուն թաղանթով և դնել սառնարանում 15-20 րոպե: Այն հանելուց հետո ձևավորել բլիթները ձեզ համար հարմար եղանակով: Դրանք կարող են լինել գնդիկներ, շրջանակներ կամ ցանկացած այլ ձևի:
  5. Մնաց միայն մի քայլ` շարել պատրաստված թխվածքաբլիթները յուղաթղթով ծածկված տապակի վրա և նախապես տաքացված ջեռոցում դնել 15-20 րոպե մինչև ոսկե դարչնագույն: Թող մի քիչ սառչի և շաղ տալ շաքարի փոշով:
Կաթնային թխվածքաբլիթներ


Կաթնային թխվածքաբլիթները պատրաստ են: Արտաքինից մի փոքր փխրուն է, իսկ ներսը` փափուկ, նուրբ, նարնջահամի նոտաներով:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *