Ծիրանի մուրաբա ամբողջական կտորներով

Ծիրանի մուրաբա ամբողջական կտորներով
Արևահամ ծիրանի մուրաբան ամբողջական կտորներով ձմռանը վայելելն իսկական հաճույք է տալիս; Այս կերպ դուք կարող եք պահպանել մրգի համն ու բույրը: Ամենաշատը հաճելին է այն, որ ծիրանի պտղամիսը չի մանրացվում, իսկ գույնը՝ պայծառ է և հագեցած: Փորձեք անպայման պատրաստել:

Ծիրանի մուրաբա

Ծիրանի մուրաբա ամբողջական կտորներով. Բաղադրությունը

  • 2 կգ ծիրան
  • 0,5 գդալ կիտրոնաթթու
  • 2 կգ շաքար
Ծիրանի մուրաբա

Ծիրանի մուրաբա ամբողջական կտորներով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Զգուշորեն, որպեսզի պտուղները չվնասվեն,  ծիրանը լավ լվանալ հոսող ջրի տակ:
  2. Այնուհետև միրգը բաժանել 2 կեսի և հանել կտերը:
  3. Ծիրանը լցնել ամանի մեջ, ծածկել շաքարով և թող մնա 12 ժամ:
  4. Ծիրանով ամանը դնել կրակի վրա, բերել եռման, հետո անջատել և թողնել ևս 12 ժամ: Այսպես կրկնել ևս 2 անգամ:
  5. Երրորդ անգամ մուրաբան դնել կրակի վրա: Լուծել կիտրոնաթթուն մի ճաշի գդալ ջրի մեջ և ավելացնել մուրաբային, եփել մուրաբան 5-7 րոպե կամ մինչև հյութի ցանկալի թանձրությանը: Պետք է հիշել, որ պարբերաբար պետք է հեռացնել եռացող մուրաբայի վրա առաջացող փրփուրը ամեն անգամ:
  6. Լցնել տաք ծիրանի մուրաբան նախապես մաքուր լվացված և ստերիլիզացված բանկաների մեջ, ամուր փակել ստերիլացված կափարիչներով:
  7. Շրջել բանկաները գլխիվայր և թող ամբողջովին սառչի:
Ծիրանի մուրաբա

Դուք կարող եք պահել այս մուրաբան սենյակային ջերմաստիճանում, այն կարող է երկար պահպանվել:

Ծիրանի մուրաբան ամբողջական կտորներով պատրաստ է: Այն շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Անմահական Թափանցիկ Ծիրանի Կոնֆիտյուր․ Ամենահեշտ ձևը Հայկական Ծիրանը ձմռանը վայելելու

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*