«Ծառուկյանը մեջք ա զգում, դա Ռուսաստանն է». Սերգեյ Դանիելյան | HAVASTI.info

«Ծառուկյանը մեջք ա զգում, դա Ռուսաստանն է». Սերգեյ Դանիելյան

Դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին՝ կապված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ամենասկզբից պետք է բոլորին ռադ անեին, պրծնեին ու ամեն անգամ Ամերիկա չբացահայտեին: Բոլոր հին կուսակցություններն ինձ համար նույն աղբն են՝ լինի դա ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, թե մեկ ուրիշը»,- ասել է Դանիելյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ներքաղաքական այս զարգացումներն ուղղորդվեն արտաքին ուժերի կողմից, Սերգեյ Դանիելյանն ասել է. «Ծառուկյան երևույթը՝ որպես այդպիսին, բավականին վախկոտ ու խարխուլ երևույթ է: Մենք տեսել ենք բազմիցս, թե երբ ա միանգամից առյուծը դառնում պուճուր կատու: Այս աշխուժությունը և խրոխտ բառամթերքը գալիս ա նրանից, որ նա մեջք ա զգում, իսկ այդ մեջքը չի կարող լինել ՀՀԿ-ն կամ՝ մեկ այլ քաղաքական դիակ: Դա Ռուսաստանի թևերն են: Իսկ Ռուսաստանը բազմաշերտ ա. դա միջազգային կապիտալն ա, էն փողերն ա, որ գողացել են միասին, հենց այդ ուժերն էլ տալիս են թևեր»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *