
Առանց քացախի խրթխրթան վարունգ․․․ իսկական վայելք է։ Եթե ապրում եք բնակարանում և տեղ չունեք թթվով տակառ դնելու համար, ուրեմն սա ձեզ համար անթերի տարբերակ է։ Օգնության կգան պլաստիկե շշերը։ Գլխավոր գաղտնիքը՝ աղի մեծ քանակությունն է։ Այն կոնսերվացնում է բանջարեղենը՝ պահպանելով հիանալի համն ու բույրը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- վարունգ
- սխտոր
- աղ
- նեխուր
- դափնետերև, սամիթի ծաղիկներ
- կծու պղպեղ
- հատիկավոր պղպեղ
- ջուր
- պլաստիկե շշեր
Պատրաստման եղանակ․
Վարունգը լավ լվանալ, սառը ջրի մեջ թողնել 3-4 ժամ։ Աղաջրի համար վերցնել 1կգ աղ՝ 10լ ջրին։ Աղը ավելացնել սառը ջրին ու խառնել՝ մինչ լիարժեք լուծվելը։
Անցնել նախապես լվացած շշերը լցնելուն։ Սկզբում դնել կտրատած սխտորը, պղպեղը և բոլոր համեմունքները։
Դրանից հետո շշի մեջ դնել վարունգները՝ ընթացքում նաև կանաչի ավելացնելով։ 5լ շշի մեջ մոտ 3կգ վարունգ է տեղավորվում։
Վարունգով շշի մեջ լցնել աղաջուրը։
Շիշը ծածկել կափարիչով, բայց չփակել։ Դնել որևէ հարմար տեղում՝ հաշվի առնելով, որ աղաջուրը կարող է թափվել։ Վարունգը պետք է պահել արրևի ճառագայթներից հեռու։
5 օր անց աղաջուրը թափել ու վարունգը լվանալ։ Վարունգն այդ ընթացքում բավարար քանակությամբ աղ է ներծծում։ Վերջում սովորական սառը ջուր լցնել շշի մեջ ու ձիգ փակել կափարիչով։
Հաջորդ 5 օրերի ընթացքում ուշադիր լինել։ Եթե շիշը ուռի, բացել կափարիչը և դուրս թողնել ավելորդ գազը։ Վարունգը լիարժեք պատրաստ կլինի 2 ամսից։ Սառը տեղում կարող եք պահել ողջ ձմեռվա ընթացքում։

Բարի ախորժակ։
Оставить комментарий