Խորոված սունկ. Շատ հյութեղ և ախորժելի խորտիկ. Անպայման փորձեք


Առանց մսի, համեղ խորոված վայելելու այլընտրանքը կա: Սունկի խորովածը համեղությամբ ու բուրմունքով բոլորովին չի զիջում մսով տարբերակին: Այս եղանակով պատրաստված սունկը ստացվում է հյութեղ ու բուրավետ, և շատ դուր կգա նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով միս չեն ուտում:

Սնկի խորովածը կարելի պատրաստել խարույկի, մանղալի վրա, նույնիսկ ջեռոցում:

Բաղադրիչներ

  • 2 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • 600 գր շամպինյոն
  • 1 թեյի գդալ կարմիր պղպեղ
  • 4 ճաշի գդալ սոյայի սոուս
  • սամիթ (մաղադանոս, կանաչ սոխ)
  • 4 ճաշի գդալ բուսական յուղ.

Պատրաստման եղանակը

  1. Սունկը լավ լվանալ, դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ խոնավությունը քաշի:
  2. Տեղավորել չոր տոպրակի մեջ:
  3. Ավելացնել կարմիր պղպեղը, բուսական յուղը սոյայի սոուսը, աղը, սամիթը, կիտրոնի հյութը:
  4. Լավ կապեք տոպրակի բերանը, մի քանի անգամ թափահարեք, որ պարունակությունը լավ խառնվի, թողեք 30 րոպե, որ մարինացվի:
  5. Փայտե շամփուրները դրեք ջրի մեջ մի քանի վայրկյանով, այնուհետև սունկը շարեք վրան:
  6. Շամփուրները դասավորեք տապակի վրա: Դրեք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը, թողեք մոտավորապես 15 րոպե:
  7. Այժմ մնում է ամենակարևորը` հաճույքով վայելել այն,

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*