Խմորիչով շերտավոր խմոր․ այնքան արագ ու հեշտ է պատրաստվում, առանց գրտնակելու և կարագ քսելու․ խորհուրդ ենք տալիս փորձել

Պատրաստման եղանակը պարզից էլ պարզ է, իսկ արդյունքն աներևակայելի է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3բժ ալյուր
  • 300գ կարագ
  • 8գ չոր խմորիչ
  • 85մլ գոլ ջուր
  • 130մլ կաթ
  • ձու
  • 3թ․գ․ շաքարավազ
  • մի պտղունձ աղ

Պատրաստման եղանակ․

Խառնել չոր խմորիչն ու 1թ․գ․ շաքարավազը, մի քիչ գոլ ջուր ավելացնել։

Թողնել տաք տեղում, 15 րոպեն բավական է։

Ստացված խառնուրդին ավելացնել ձուն և գոլ կաթը։ Պատառաքաղով արագ հարել։ Հարիչ օգտագործել պետք չէ։

Սեղանի վրա մաղել ալյուրը, լցնել աղն ու շաքարավազը, խառնել։

Սառած կարագը մանր կտորների կտրատել, ավելացնել ալյուրին, խառնել։ Դանակով փշրել կարագի ու ալյուրի կտորները։ Ձեռքերով խառնել պետք չէ, քանի որ ջերմությունից կարագը կհալվի։

Ալյուրով զանգվածի վրա լցնել խմորիչով խառնուրդը։ Արդեն ձեռքերով խմոր հունցել։ Բայց երկար հունցել պետք չէ, ցանկալի է ամեն ինչ արագ անել, որ կարագը չհասցնի հալվել։

Խմորը 2-3 ժամով ուղարկել սառնարանը։

Դրանից հետո կարող եք անցնել թխվածքներ պատրաստելուն։

Բարի ախորժակ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*