«Խմբակցությունը կայացրել է որոշում». Մակունց

«Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե անդրադարձ է եղել նաև դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում, որը մենք կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո, փակ գաղտնի քվեարկությամբ»,- «Քաղաքացիական պայմանագրի» նիստից հետո, լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:Պատասխանելով դիտարկմանը, թե 2 տարի առաջ, որ հուշագիր էիք ստորագրում, չգիտեի՞ք, որ Ծառուկյանն ընտրակեղծարար է, չգիտեի՞ք որ լիցենզիաներ չունեցող կազինոներ ունի, կամ՝ ինչո՞ւ երկու տարի շարունակ չէիք հիշում այդ մասին, Մակունցն ասաց. «Այն հուշագիրը, որի մասին դուք խոսում եք, դա եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը, նախ, հայտնել է իր պատրաստակամությունն, ընդհանրապես սատարելու հեղափոխությանը մինչև վերջ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*