
Լցոնով բուլկիներ. Անչափ համեղ ու փափուկ խմորեղեն, նուրբ ու քնքուշ լրացում թեյի սեղանի համար:
Լցոնն ու եթերային խմորը, որ կարծես փետուր լինի, կատարելապես ներդաշնակվում են միմյանց հետ:
Ստացվում է շատ համեղ թխվածք, պատրաստեք և համոզվեք: Համտեսելուց հետո կհիանաք սրանց համով, իսկ ձեր հյուրերը կխնդրեն, որ իրենց հաջորդ այցի համար էլ սրանից թխեք:
Փորձեք անպայման, այս բուլկիները չի կարելի անտեսել:

Լցոնով բուլկիներ. Մեզ պետք կլինի
- Ձու 1 հատ
- 1 ձվի սպիտակուց, իսկ դեղնուցը` քսելու համար
- Շաքար 100 գ
- Բուսական յուղ 125 մլ
- Գոլ կաթ 300 մլ
- Խմորիչ 7 գ
- Աղ 0,3 գ
- Ալյուր 600-650 գ
- Քրքում 1 ճաշի գդալ
- Ջուր 1 ճաշի գդալ
Լցոն.
- Ծիրանի չիր 100 գ
- Չամիչ 100 գ
- Ընկույզ 100 գ

Լցոնով բուլկիներ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
- Խորը ամանի մեջ խառնել մեկ ձու, ձվի սպիտակուց, ավելացնել աղ, շաքարավազ, և հարիչով խառնել ամեն ինչ:
- Այնուհետև լցնել բուսական յուղ, լցնել քրքումը ջրով խառնած, տաք կաթը, խմորիչը, ավելացնել ալյուր:
- Խառնել ամեն ինչ մանրակրկիտ, հունցել փափուկ խմոր: Թող այն 1-1,5 ժամ մնա ծածկված կպչուն թաղանթով:
- Դրանից հետո խմորի մնացած մասը բաժանել կտորների, ձևավորել գնդիկներ: Դրանք հանգիստ թողնել 15 րոպե ծածկելով կպչուն թաղանթով:
- Այդ ընթացքում խառնել մի փոքր քրքում, չամիչն ու ընկույզը:
- Յուրաքանչյուր գնդիկը բացել մոտ 15 սմ շրջանակով: Մի եզրին մի քանի գդալ լցոն լցնել, զիգզագ դանակով երկայնական կտրվածքներ անել և ոլորել խմորը: Այդպես կրկնեք յուրաքանչյուր գնդած խմորի հետ:
- Շարել պատրաստի բուլկիները յուղաթղթով ծածկված տապակի վրա, 15 րոպե թողնել թաղանթով ծածկված: Դրանից հետո վրան քսել դեղնուցի և կաթի խառնուրդ:
- Թխել 25-30 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում:

Լցոնով բուլկիները պատրաստ են: Բուրավետ, փափուկ, ինչպես բմբուլ, արտաքինից կոշտ և ներսից հյութալի: Պարզապես համի պայթյուն է: Բոլորը խենթանում են սրանց համար:
Բարի ախորժակ
Оставить комментарий