Լցոնած պղպեղ. Արագ պատրաստվող չքնաղահամ նախուտեստ

Լցոնած պղպեղ. Արագ պատրաստվող չքնաղահամ նախուտեստ: Այս կերպ պատրաստված բուլղարական պղպեղի լցոնած տարբերակն աներևակայելի համեղ խորտիկ է:

Այս տարբերակը բոլորովին անսովոր բաղադրատոմս է: Նման պղպեղը գոնե մեկ անգամ փորձելուց հետո դուք ամբողջ կյանքում կդառնաք նրա երկրպագուն: Ուղղակի հրաշք է, պատրաստեք անպայման:

Լցոնած պղպեղ

Լցոնած պղպեղ. Բաղադրությունը

  • Երիտասարդ կաղամբ 350 գր
  • Վարունգ 400 գր
  • Գազար 2 հատ (320 գր)
  • Խոշոր աղ 1 ճաշի գդալ
  • Սամիթ 1 միջին փունջ
  • 1 գլուխ սխտոր
  • 1 ճաշի գդալ պապրիկա
  • 0.5 ճաշի գդալ շաքար

Մարինադ

  • 500 մլ ջուր
  • Խոշոր աղ 1 ճաշի գդալ
  • Շաքարավազ 2 ճաշի գդալ
  • Աղացած սև պղպեղ
  • Սև պղպեղ 12-16 հատ
  • Դափնու տերև 2-3 հատ
  • Բուսական յուղ 2 ճաշի գդալ
  • Քացախ 70% 1 ճաշի գդալ
Լցոնած պղպեղ

Լցոնած պղպեղ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Քերիչով քերել վարունգը, մանր կտրատել կաղամբը, խոշոր քերիչով քերել գազարը: Ավելացնել աղ, շաքար, պապրիկա:
  2. Ավելացնել նաև մանրացված սխտոր և սամիթ:
  3. Լավ տրորել և խառնել ձեռքերով լցոնը և թող համերը խառնվեն իրար:
  4. Հեռացնել պղպեղի պոչը և սերմերը: Լցնել պղպեղը պատրաստված լցոնով:
  5. Տեղադրել պղպեղները կաթսայի մեջ:
  6. Պատրաստել մարինադ. Առանձին կաթսայի մեջ լցնել ջուր, աղ, շաքարավազ, պղպեղ, բուսական յուղ, դափնու տերև և պղպեղի հատիկներ: Ավելացնել քացախ: Հենց որ եռա, հեռացրեք կրակից:
  7. Լցնել տաք մարինադը պղպեղի վրա:
  8. Շրջել մի մեծ ափսե պղպեղների վրա և ափսեի վրա դնել ինչ-որ ծանրոց: Թողնել սեղանի վրա, մինչեւ սառչի:
  9. Դրանից հետո պղպեղը շրջեք, թողեք, որ պղպեղը հավասարաչափ մարինացվի 1-2 օրվա ընթացքում:
Լցոնած պղպեղ

Նշված ժամանակից հետո պատրաստ է այս իդեալական խորտիկը բոլոր առիթների համար: Պահպանման ժամկետի մասին մի մտածեք, որովհետև շատ արագ սպառվում են )

Լցոնած պղպեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս առանց էսենցիայի / կարմիր բիբար

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*