Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Աներևակայելի համեղ և օրիգինալ ուտեստ | HAVASTI.info

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Աներևակայելի համեղ և օրիգինալ ուտեստ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Աներևակայելի համեղ և օրիգինալ ուտեստ: Դրա պատրաստման համար ձեզ հարկավոր կլինեն ամենապարզ ու մատչելի ապրանքները, որոնք միշտ սառնարանում կարելի է գտնել

Չնայած նրան, որ ամեն ինչ շատ պարզ է պատրաստման առումով, այս ուտեստը հիանալի համ ունի և շատ ախորժելի է: Ստացվում է աներևակայելի համեղ ուտեստ, սովորական կարտոֆիլը ձեռք է բերում պայծառ անուշահոտ երանգներ, իսկական խոհարարական վայելք:

լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Կարտոֆիլ 7 հատ
  • Կոշտ պանիր 80 գ
  • Խոզապուխտ 200 գ
  • Տոմատի մածուկ կամ կետչուպ 100 գ
  • Արևածաղկի յուղ 100 մլ
  • Աղ
  • Սեւ պղպեղ
  • Մաղադանոս
լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար վերցնել ապակյա հրակայուն ձևաման, յուղել այն արևածաղկի յուղով սիլիկոնային խոզանակով: Այժմ պետք է  պատրաստել կարտոֆիլը, կեղևահան անել դրանք և վրան կտրվածքներ անել, չկտրելով, մինչև վերջ, թողնել մի քանի միլիմետր:
  2. Այժմ կարտոֆիլը շարել կաղապարի մեջ, և վերևից դրանց վրա քսել բուսական յուղ, աղ, պղպեղ անել, և դնել ձևամանը նախնական մինչև  180 աստիճան տաքացված ջեռոցում 35-40 րոպե:
  3. Կարտոֆիլը հանելուց և կտրվածքների արանքում շերտերով կտրատված խոզապուխտ շարելուց հետո, լցնել լոլիկի մածուկը վերևում և շաղ տալ քերած պանրով, այնուհետև կրկին ետ դրեք ջեռոցը ևս 7-8 րոպե:
  4. Պատրաստելուց հետո զարդարեք մաղադանոսով:
լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլը պատրաստ է: Մատուցեք տաք վիճակում, այդպես ավելի համեղ է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *