Լուրջ դեմքով այս նորածինը համացանցի հիթ է դարձել

Այս նորածին աղջնակը՝ Իզաբելլան, ծնվելուց մի քանի վայրկյան անց համացանցի աստղ է դարձել՝ դեմքի արտահայտության պատճառով։ Լուսանկարն իսկական մեմ է դարձել։

Այս աղջնակի առաջին լուսանկարը ցույց է տալիս, թե որքան ուրախ է նա լույս աշխարհ գալ։ Համացանցում միանգամից ակտիվ քննարկում էին լուսանկարը։

Օգտատերերից ոմանք կատակով ենթադրել է, որ փոքրիկն արդեն ծնվել է այս աշխարհում՝ հասկանալով, որ մայրիկի փորիկում ավելի լավ է, քան կյանքում։


Աղջկան անվանակոչել են Իզաբելլա Պերեյրա Դե Խեսուս։ Նա ծնվել է սիրահարների տոնի նախօրեին՝ 2020-ի փետրվարի 13-ին՝ Ռիո Դե Ժանեյրոյում։ Բալիկը նոր է իր կյանքի ուղին սկսել, բայց արդեն իսկ հայտնի է ողջ աշխարհում։ Հայտնի կադրը կարող է որսալ Ռոդրիգո Կունստմանը։ Նա նշում է, որ առաջին րոպեներին բալիկը ոչ մի ձայն չի հանել՝ ուշադիր նայելով շուրջը։

Ծնողները շատ զարմացած են, միևնույն ժամանակ ուրախ իրենց դստեր հայտնի լինելով։ Փոքրիկի մայրը՝ Դիանան, ասում է՝ աղջնակն առօրյայում էլ է լուրջ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*