Լուսինե Արուտյունովան իր կատարմամբ հուզել է բոլորին․ խոսքեր չկան (տեսանյութ) | HAVASTI.info

Լուսինե Արուտյունովան իր կատարմամբ հուզել է բոլորին․ խոսքեր չկան (տեսանյութ)

Հայերն ամենուր են սքանչեցնում հանդիսատեսին և արժանանում ժյուրիի գովասանքին: «Россия 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Ну-ка все вместе!» երաժշտական հիանալի մրցույթում է ներկայացել հայուհի աղջնակը՝ կատարելով «Human» հանրաճանաչ երգը:

Հայուհու կատարումը հրաշալի էր և ստացված այնքանով, որ շատ դուր եկավ հանդիսատեսին, իսկ ժյուրին նրան հոտնկայս ծափահարեց։ Նա իր ձայնային տվյալներով տպավորեց անգամ կատարյալ վարպետ Սերգեյ Լազարևին: Արուտյունովան իրապես հուզեց իր աննման կատարմամբ, որը, վստահորեն, երկար ժամանակ կմնա հայու գենը կրող բոլորի սրտերում։

Սերգեյ Լազարևը անկեղծացավ՝ ասելով, որ ցնցված է կատարումից և որ Լուսինեի որոշ նոտաներից հոսանքահարվել է անգամ: «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի, գեղեցկուհի Նադեժդա Գրանովսկայան էլ խոստովանեց, որ Լուսինեի վոկալից նրա մարմինն է անգամ փշաքաղվել։

Տեսանյութը համացանցում հայտվելուց րոպեներ անց արժանացել է երկրպագուների մեծ խմբիի գովերգող մեկնաբանությունների: Լուսինեն մրցույթում գործող 100 միավորանոց համակարգից կարողացավ վաստակել 99-ը և զբաղեցրեց լավագույն եռյակում առաջին տեղը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *