ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, բայց կդիմի ՍԴ | HAVASTI.info

ԼՀԿ-ն չի միանա ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, բայց կդիմի ՍԴ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը զուգահեռ, նույն ժամանակահատվածում ՍԴ-ն որոշում էր կայացրել ՀՀ երկրորդ նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին։

Մարուքյանը հայտնել է, որ կսպասեն նիստի ավարտին, այնուհետ ՍԴ-ին կներկայացնեն իրենց դիմումը:

Նա հայտնել է, որ որևէ ձևով ԼՀԿ-ն հնարավորություն չի տալու, որ «հակամարտ կողմերից որևէ մեկն ի շահ իրեն ծառայեցնի այդ գործընթացը»:

«Սահմանադրական դատարան ուղարկելու դիմումի աշխատանքները մենք արդեն սկսել ենք: Հենց ՍԴ-ում տեղի ունենա Քոչարյանի գործով նիստը, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ օրերի խնդիր է»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին չի միանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *