
Այս տեղեկությունները կօգնեն ձեզ ընտրել ամենահամեղ ու հյութեղ ձմերուկը: Սեզոնը բացվել է, սա շատ օգտակար կլինի:
Ձմերուկն անհնար է չսիրել, սակայն ճիշտ ձմերուկ ընտրելու ունակությունը պահանջում է երկար տարիների փորձ:
Ահա 5 եղանակ, թե ինչպես կարելի է ընտրել քաղցր ձմերուկ առանց այն կտրելու:
1. Կողը

Ձմերուկի կեղեւի սպիտակ բծին ուշադիր նայեք: Դա լինում է այն մասում, որը հպվում է գետնին, եւ այն առավել հասուն ու քաղցր մասն է: Որքան ավելի դեղին է բիծը, այնքան համեղ է ձմերուկը:
2. Սարդոստայնի նման պատկեր

Սա մի շագանակագույն ցանցաձև պատկեր է, որը հայտնվում է, երբ մեղուները փոշոտում են ձմերուկի ծաղիկը: Որքան ավելի ճյուղավորված է այդ ցանցը, այնքան ավելի քաղցր է ձմերուկը:
3. Տղա կամ աղջիկ
Ձմերուկներ նույնպես սեռ ունեն: «Տղաները» ավելի երկարավուն են, իսկ «աղջիկները» կլոր են: Իհարկե, աղջիկներն ավելի քաղցր են:
4. Չափը

Փոխեք ձեր պատկերացումները չափի եւ տեսքի մասին: Ամենամեծ ձմերուկները ամենաանհամն են: Ընտրեք փոքր պտուղները:
5. Պոչը
Պոչով դուք կարող եք որոշել ձմերուկի հասունության աստիճանը: Եթե պոչը կանաչ է, դա նշանակում է, որ ձմերուկը շատ շուտ են քաղել թփից: Իսկ չոր պոչը հասած պտուղի նշան է:

Դե ինչ, դու գիտակ ես, կիսվիր այս ուղեցույցը ձմերուկի սիրահարների հետ:
Оставить комментарий