Լավաշով տաք ռուլետներ. շատ հեշտ է և աննկարագրելի համեղ | HAVASTI.info

Լավաշով տաք ռուլետներ. շատ հեշտ է և աննկարագրելի համեղ

Այսօր EnterTrain-ն առաջարկում է ձեր տան անդամներին հյուրասիրել լավաշով պատրաստված այս շատ համեղ տաք նախուտեստը. տաք ռուլետներ կարտոֆիլով և սնկով։ Շատ համեղ է ստացվում, արագ և կշտացնող։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Լավաշ – 2 հատ,
  • Սոխ – 1 հատ,
  • Շամպինյոն – 300 գր.,
  • Կարտոֆիլ – 500 գր.,
  • Սխտոր – 3 պճեղ,
  • Կանաչի – մի քանի ճյուղ,
  • Բուսայուղ – 4-5 ճ.գ.,
  • Աղ, պղպեղ – ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Մաքրած կարտոֆիլը խաշեք աղաջրում։

2. Մանր կտրատեք սոխը և տապակեք բուսայուղի մեջ, ավելացրեք սունկը և շարունակեք տապակել ևս 7-8 րոպե։

3. Կարտոֆիլի խյուս պատրաստեք, ավելացրեք սունկը և սոխը, կանաչին և սխտորը։ Աղ և պղպեղ արեք։

4. Լավաշի վրա դրեք միջուկի կեսը և տարածեք։ Ծածկեք երկրորդ լավաշով, որի վրա տարածեք միջուկի մնացած մասը։ Ռուլետի նման փաթաթեք։ Կտրատեք 2 սմ լայնության կտորների և երկու կողմից տապակեք։

Մատուցեք տաք վիճակում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *