Ինչ կարող է պատմել արյան խումբը ձեր մասին | HAVASTI.info

Ինչ կարող է պատմել արյան խումբը ձեր մասին

I խումբ

Սա արյան ամենահին խումբն է, որը պահպանվել է նեանդերթալցիների նախնադարյան համայնքի ժամանակներից: Այդ ժամանակ մարդիկ հիմնականում սնվում էին կենդանական ծագման մթերքներով, հետևաբար՝ սպիտակուցներով հարուստ դիետաները համապատասխանում են արյան այս խումբն ունեցող մարդկանց: Այս արյան խմբով ծնված մարդիկ առաջնորդներ և կառավարիչներ են:

Ապագան կանխատեսելու նրանց յուրահատուկ կարողությունը շատ իրավիճակներում փրկում է նրանց:  Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե չլինեին անպատասխանատվությունն ու  որոշակի մակերեսայնությունը: Նեանդերթալցիների հետևորդների առողջությունը շարժումն է: Որքան ակտիվ են նրանք, այնքան երկար են ապրում:  Այս խմբին պատկանող տղամարդիկ հրաշալի սիրեկաններ են, սիրում են նոր կանանց գայթակղել և երբեք չեն բավարարվում իրենց ձեռք բերածով: Կանայք անհագուրդ են և շատ խանդոտ:

II խումբ

Այս խումբն ի հայտ է եկել ավելի ուշ, երբ մարդիկ սկսել են զբաղվել հողագործությամբ:  Այդ իսկ պատճառով, արյան այս խումբն ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում տարատեսակ ուտելիքներ պարունակող սննդակարգի ժամանակ:  Արյան II խումբն ունեցող մարդիկ հեշտությամբ են հարմարվում ցանկացած պայմաններին, նրանք կոնֆլիկտային չեն:  Արյան այս խումբն ունեցող մարդիկ  ծնված են շփվելու համար, ընդհանուր լեզու են գտնում բոլորի հետ, հեշտությամբ են սովորում տարբեր լեզուներ:  Այս մարդիկ հաճախակի խնդիրներ են ունենում տեսողության և սրտի հետ, պետք է ուշադիր լինեն լյարդի հանդեպ: Այս խմբի տղամարդիկ ամաչկոտ են և հավատարիմ, նրանք հարգում են իրենց կողակցին:  Կանայք  իդեալական կին են լինում՝ հավատարիմ և հասկացող, սովորաբար շատ են սիրում երեխաներին:

III խումբ

Այս խումբն առաջացել է այն ժամանակ, երբ երկրի վրա սկսել են քայլել: Տաքից ցրտին անցնելու դժվար ժամանակներն ազդել են  արյան կառուցվածքի վրա, տեղի է ունեցել մուտացիա:  Այս խմբի մարդկանց տարբերակիչ հատկանիշը  համբերատարությունն է:  Նրանք կարող են լինել հրաշալի ոսկերիչներ և վիրաբույժներ, հրաշալի են կատարում այն ամենը, ինչ սովորել են: Տառապում են ստամոքսի և ինֆեկցիոն հիվանդություններից, որոնք ազդում են լորձաթաղանթների վրա:  Այս խմբի տղամարդիկ հաճախակի են փոխում իրենց զուգընկերներին, այնքան ժամանակ՝  մինչև չհանդիպեն իրենց միակին:  Կանայք տարբերվում են հատուկ շռայլությամբ և ճաշակի զգաղոցությամբ, սիրում են իշխել և մինչև վերջ տանում են իրենց ասածը:

IV խումբ

Սա ամենահազվադեպ հանդիպող արյան խումբն է: Այն հայտնվել է 1000 տարի առաջ: Այս խմբի մարդիկ ունեն հրաշալի իմունային համակարգ, դիմացկուն են վերջերս հայտնված հիվանդությունների նկատմամբ: Բայց նրանք ունեն նաև խոցելի տեղեր՝ լսողական օրգանները,  մաշկը, հոդերն ու ոսկորները:  Գիտնականներն ու հայտնագործողները հիմնականում այս արյան խումբն են ունենում: Այս խումբն ունեցող տղամարդիկ հրաշալի գայթակղողներ են, գիտեն՝ ինչ պետք է անել, որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնեն: Կանայք սեքսուալ են և ձգող:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *