Ինչ են առգրավել ԲՀԿ նախագահ Ծառուկյանի առանձնատնից

Ինչ են առգրավել ԲՀԿ նախագահ Ծառուկյանի առանձնատնից 14-06-2020 Առավոտից Գեղարքունիքի մեր պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել, առգրավել են անգամ 4-5 տարեկան երեխաների հեռախոսները:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը հայտնեց, որ մանկապարտեզի երեխայի հեռախոս են առգրավել:

Զոհրաբյանը տեղեկություններ չունի՝ մարզի պատասխանատուները ոստիկանությունում են, թե՝ ոչ, բայց բոլորին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքները: Հարցին, թե իրավապահներն ինչ են գտել Ծառուկյանի տանը, Զոհրաբյանը հայտնեց, որ մի բան է միայն տեսել՝ հարսանիքի հրավիրատոմսը:

Խոսքը Ծառուկյանի որդու հարսանիքի մասին է, որը հետաձգվում է: Այլ բան Զոհրաբյանը չի տեսել, տեղյակ չէ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*