«Ինչ գտնենք նպատակահարմար՝ անելու ենք». Վահե Էնֆիաջյան

«Տարբեր երկրների դեսպանների հետ եմ խոսել և նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Վստահաբար ձեզ ասում եմ, որ այսօր էլ, վաղն էլ և առաջիկա օրերին էլ, տեղի են ունենալու հանդիպումներ՝ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական գործիչների հետ: Բնականաբար, հանդիպման իմաստը հասկանալի է»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ տեղեկատվություն ունի, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ շենքից:

Անելիքների և հետագա քայլերի մասին էլ ասաց՝ ինչ գտնեն նպատակահարմար՝ անելու են:

Հիշեցնենք, որ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ շենքում հարցաքննվում է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*