Ինչպես պատրաստել նոր կարտոֆիլով անչափ համեղ ուտեստ. արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս | HAVASTI.info

Ինչպես պատրաստել նոր կարտոֆիլով անչափ համեղ ուտեստ. արագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նոր կարտոֆիլով անչափ համեղ ուտեստ. արագ պատրաստվող բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 1 կգ կարտոֆիլ
  • 70 մլ բուսական յուղ
  • մաղադանոս
  • 100 գրպանիր, հատկապես համեղ է ստացվում պարմեզան պանրով
  • համեմունքներ՝ սև և կարմիր պղպեղ, աղ
  • մեկ պտղունց սխտորի փոշի

Ինչպես պատրաստել պանրով թխած նոր կարտոֆիլը:

  1. 180 աստիճան ջեռոցը միացնել տաքանալու:
  2. Լվացած և օղակաձև կտրատած կարտոֆիլի վրա լցնել բուսական յուղը, համեմունքները և աղը:
  3. Այնուհետև տեղափոխել ջեռոց՝ թողնելով 15 րոպե, ապա հանել ջեռոցից մեկ անգամ խառնել կարտոֆիլները և նորից տեղափոխել ջեռոց և պատրաստել ևս 15 րոպե: Ապա հանել վրան լցնել քերած պանիրը և կտրատված մաղադանոսը և տեղափոխել ջեռող՝ թողնել այնքան ժամանակ մինչև պանիրը հալչի և ստանա ոսկեգույն տեսք:
  4. Ուտեստը պատրաստ լինելուց հետո այն կարող եք մատուցել 5-10 րոպե հետո:
  5. Այս ուտեստը շատ համեղ է վայելել լոլիկ վարուգով աղցանով:

Բարի ախորժակ

Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական տարբերակով․ Կարտոֆիլով ուտեստ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *