Ինչպես եփել անչափ համեղ եգիպտացորեն շատ արագ և առանց ջրի

Ամռան սկզբից շատ քիչ ժամանակ է անցել, և տեղական շուկաներն արդեն լի են սեզոնային մրգերով ու բանջարեղենով` բալ, դդմիկ և այլն։ Իհա՛րկե խանութներում կա նաև բոլորիս կողմից սիրված եգիպտացորենը: Առանց վերջինիս՝ դժվար է պատկերացնել արձակուրդը լողափում, և տանն էլ այս մթերքով բերանը քաղցրացնելը միմիայն հաճույք է: Բայց գլխավորը եգիպտացորենը ճիշտ պատրաստելն է:

Մենք սովոր ենք եգիպտացորենը եփել ջրով լի մեծ կաթսայի մեջ: Պարտադիր պետք է հետևել ժամանակին, քանի որ մթերքը նուրբ է և շատ հեշտությամբ կարող է փչանալ:

Բայց մենք գիտենք, թե ինչպես պատրաստել եգիպտացորենն արագ և առանց ջրի: Եթե գոնե մեկ անգամ այս եղանակով փորձեք եփել այս կերակրատեսակը, Դուք այլևս չեք ցանկանա վերադառնալ դասական եղանակին:

Ինչպես եփել եգիպտացորենը իր իսկ հյութի մեջ

Որպեսզի եփեք եգիպտացորենն իր իսկ հյութի մեջ, նույնիսկ հարկավոր չէ այն տերևներից հեռացնել: Մի քանի եգիպտացորենի կեղև դնել  ափսեի մեջ և տեղադրել միկրոալիքային վառարանում: Եգիպտացորենը եփել 5 րոպե առավելագույն ջերմաստիճանում:

Տեսականորեն,  ներսի խոնավությունը պետք է պահպանեն տերևները, ինչի հաշվին էլ եգիպտացորենը եփվում է սեփական հյութի մեջ: Պատրաստելուց հետո կողքերից զգուշությամբ հեռացնել տերևները: Եգիպտացորենին կարագ քսել, և ցանել աղ:

Եփում ենք եգիպտացորենը պոլիէթիլենային տոպրակում․

Փաթեթում եգիպտացորեն պատրաստելն այլևս չարչարանք չէ: Մաքրեք կողքերը տերևներից և մանրաթելերից, բաժանեք կտորների: Այսպես նրանք ավելի արագ կեփվեն, և ավելի հարմար կլինի ձեռքում պահելը: Եգիպտացորենը դրեք մաքուր պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Պատրաստելուց առաջ և հետո կարող եք եգիպտացորենը յուղով պատել: Ամրացրեք լիքը փաթեթը, տեղադրեք միկրոալիքային վառարանում: Եգիպտացորենը եփեք առավելագույն ջերմաստիճանում 5 րոպե: Թողեք, որ մի փոքր սառի, աղ ցանեք և մատուցեք:

Եգիպտացորեն՝  եփված սննդային ժապավենի մեջ

Կարող եք նաև եգիպտացորեն պատրաստել` այն փաթաթելով կպչուն ժապավենով կամ թղթե սրբիչով: Այս մեթոդը նման է նախորդին, բայց կա մեկ տարբերություն: Եթե փաթեթում պատրաստում ենք մի քանի կողրեր, ապա ժապավենով առանձին-առանձին փաթաթում ենք յուրաքանչյուր կողրը: Եփեք դրանք նույն առավելագույն ջերմաստիճանում 5 րոպե:

Համաձայնեք, եգիպտացորեն պատրաստելը վերը նշված մեթոդներից յուրաքանչյուրով շատ ավելի հեշտ է, քան սովորականը: Եվ արդյունքում, այն կստացվի ոչ պակաս համեղ, որքան դասական եղանակով եփածը: Մենք առաջարկում ենք ստուգել, քանի դեռ ժամանակաշրջանն է:

Իսկ ի՞նչ եք անում Դուք մատղաշ եգիպտացորենով: Կիսեք Ձեր փորձը մեզ և այլ ընթերցողների հետ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*