Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում | HAVASTI.info

Ինչպես ազատվել ճարպից որովայնի հատվածում

Որովայնը գրեթե բոլոր կանանց՝ հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է:

Դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:

Սակայն նշված խորհուրդներին հետևելը կարող է օգնել ազատվել որովայնից:

Որովայնի հատվածում ճարպերից ազատվելու համար նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին:

Նիհարելու համար նախևառաջ անհրաժեշտ է սննդակարգ մտցնել բնական մթերքներ՝ միրգ, բանջարեղեն, ձիթապտղի յուղ:

Հավի, ձկանը միսը ևս կարող են օգտակար լինել:

Եթե ցանկանում եք նիհարել, խուսափեք պարզ ածխաջրերի օգտագործումից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից, կիսաֆաբրիկատներից, քաղցրեղենից, ճարպերով հարուստ մթերքներից:

Ձեր սննդակարգ կարող եք ներառել նաև վարունգ, ծաղկակաղամբ:

Սննդակարգից պետք է հանել նաև տապակած մթերքները, ինչպես նաև աղը:

Օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմեք:

Ֆիզիկական վարժություններն էլ կօգնեն օրգանիզմը տոնուսի մեջ պահել, դրական ազդեցություն կունենան նյութափոխանակության վրա, ինչպես նաև օրգանների աշխատանքի վրա:

Աշխատեք օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե նվիրել ֆիզիկական վարժություններին:

Մի մոռացեք որովայնի մկանները ձգելու մասին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *