Ինչպե՞ս պատրաստել սպիտակ կեռասի չիր․ բոլոր մանրամասներն՝ այստեղ | HAVASTI.info

Ինչպե՞ս պատրաստել սպիտակ կեռասի չիր․ բոլոր մանրամասներն՝ այստեղ

Սպիտակ կեռասի չիր՝ սեզոնային ամենահամեղ և ամենաշատ պատրաստվող չրերից մեկն է։

Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել կեռասի չրի պատրաստման եղանակը բոլոր մանրամասներով և գաղտնիքներով։

Բաղադրամասեր  

1 կգ կեռասին ՝

0,5 կգ շաքարավազ,

1 թեյի գդալ դարչին,

1/4 հատ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին պետք է լավ լվանալ կեռասները և կորիզազրկել։ Այնուհետև վրան լցրեք բոլոր բաղադրիչները՝ շաքարավազը, դարչինը և կիտրոնի հյութը։

Այդ ամենը պետք է եփել այնքան, մինչև կեռասները փափուկ լինեն։

Իսկ հետո քամեք ստացված զանգվածը, հատիկները շարեք յուղաթղթի վրա և դրեք ջեռոցը մի քանի ժամ։

Այն կարող եք չորացնել նաև արևի տակ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *