Ինչով են զբաղվում Քոչարյանի երեխաներն ու նրանց կողակիցները․ ՖՈՏՈ

Ռոբերտ Քոչարյանի մասին վերջին օրերին ամենալայնն է քնարկվում, ավելին՝ քան իր ղեկավարած տարիներին։

Եվ քանի որ վերջին օրերին քննարկվում  է նաև իր երեխաների ով լինելը, ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի երեխաներին և նրանց կողակիցներին։

Տվյալները վերցված են՝ 2rd.am կայքից․

ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ 

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը:

Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 — 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում:

2008 թվականից հանդիսանում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով: Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):

ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ

Ծնվել է 1987թ-ի հունվարի 7-ին: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում:

Այնուհետև ընդունվել է և շարունակել կրթությունը Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում:

Երաժշտական կրթությունը է ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:

Վաղ հասակից զբաղվել է երաժշտությամբ` երգել է և ստեղծագործել: Տասնհինգամյա իր բեմական գործունեության ընթացքում ունեցել է համերգներ ավելի քան երեսուն երկրներում, արժանացել  բազում մրցանակների:

2008թ-ին Սիրուշոն  ներկայացրել է  Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին և արժանացել հանդիսատեսի համակրանքը մրցանակին, գրավել չորրորդ տեղը, ինչը Հայաստանի մինչ այժմ ամենաբարձր ցուցանիշն է:

Սիրուշոն ձայնագրել է չորս ձայնասկավառակ, այդ թվում նաև ժողովրդական ուղղվածության «Շերամ» ձայնասկավառակը:

Ունի ազգային, ժամանակակից, ջազային  ուղղվածության հիթեր: Սիրուշոն ութ անգամ արժանացել է տարվա երգչուհի մրցանակին:

Որպես հեղինակ համագործակցում է հայ և այլազգի  կատարողների հետ:

ԳԱՅԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ 

Картинки по запросу գայանե քոչարյան

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:

2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:

ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ

Картинки по запросу ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ

Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում, Մոսկվա քաղաքում:

2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2008-2009 թթ. աշխատել է «Բարս պլյուս» ՍՊԸ-ի տնօրեն: 2009-2010 թթ. աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ:

2010-2011 թթ. հանդիսացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ:

2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ:

ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ

Картинки по запросу ՎԻԳԵՆ ՉԱՏԻՆՅԱՆ

Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։

Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում:

Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են «Փլեյ Սիթի» սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ-ն, Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլեր «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ն:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Զարուհի Վոլոդյայի Բադալյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 26-ին ՀՀ Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությանը ստացել է Երևանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում։

1997-2001թթ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` 2003թ.-ին, գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան` ստանալով կառավարչի մասնագիտացում:

2002-2008թթ.-ին աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան:

2008 թվականից ի վեր հանդիսանում է «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*