Ինչի՞ց է մահացել Կարեն Վարդանյանը

ArmDaily.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ մահացել է ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի հիմնադիր ու ղեկավար Կարեն Վարդանյանը…

ArmDaily.am-ը կապ հաստատեց Վարդանյանի եղբոր՝ Սուրենի հետ…

Նա մեզ տեղեկացրեց, որ չորս օր առաջ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց…

«Նա արյան վարակում է ստացել, վիճակը արդեն մի քանի օր է՝ շատ վատ էր։ Այս գիշեր մահացավ»,-ասաց նա։ Նա նաև ասաց, որ հոգեհանգստի վայրի և օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնեն…

Հիշեցնենք, որ քիչ առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մահացել է Կարեն Վարդանյանը.

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ…

Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի…

Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»…

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*