«Ինձնից չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»․ Նաիրա Զոհրաբյանը՝ լրագրողներին

Լրագրողները դատարանի բակում զրուցեցին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ «Չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի դատարանը, մեր քայլերը հստակ են՝ հնարավոր բոլոր զարգացումների դեպքում ունենք մեր մարտավարական քայլերը, որի մասին հիմա չեմ խոսի»,- ասաց նա։ Հարցին՝ բացառո՞ւմ եք մերժված ուժերի հետ համագործակցությունը, արձագանքեց․ «Ծառուկյանն Գագիկը պատասխանել է՝ բոլոր այն ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաև մեր կողմից։ Եթե կարծում եք նույն հարցը՝ համեմված սոուսներով, մանանեխով, մայոնեզով տալու եք, որպեսզի վերնագրեք՝ նա չբացառեց, ինձնից չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*