Իմամ Բայալդի․ Աշխարհի ամենահամեղ ամառային ուտեստը

Այսօր պատրաստելու ենք Իմամ Բայալդի, մեր սիրելի այս ուտեստի ամենահամեղ տարբերակը ինձ համար հենց իմ պատրաստման ձևն է, որը ինչպես միշտ պարզ է հեշտ և արագ։

Մինչև դուք սեղմեք բաժանորդագրվել, լայք կոճակները, ես կհասցնեմ ձեզ ուրախացնել նշելով որ այս տեսանյութը խաղարկային է, համեղ բնամթերքի մրցանակով։

Իմամ Բայալդի․ Աշխարհի ամենահամեղ ամառային ուտեստը

Իմամ Բայալդի Բաղադրիչները

  • Սմբուկ — 3-4 հատ
  • Պղպեղ — 3-4 հատ
  • Լոլիկ — 2-3 հատ
  • Սոխ — 1 հատ
  • Սխտոր մի քանի ատամ
  • Խառը կանաչու մեկ կապ
  • Ընդմիջմանը արագ համտեսել եմ շատ համեղ Կանաչ Սնունդի Համմոսն ու Մութաբբալը, շատ համեղ է դուք էլ փորձեք

Իմամ Բայալդի Քայլ առ քայլ

  • Սկսենք սմբուկը նախապատրաստելուց
  • Սմբուկ կօգտագործենք 3-4 հատ, առանց կեղևահանելու երկար շերտերի բաժանենք
  • Մաղի մեջ շարենք շատ քիչ աղ ցանենք, դնենք կողքի մոտ 30 րոպեով, որպեսզի ավելորդ հեղուկը իր միջից դուրս տա, ինչպես նաև դառնությունը, եթե մատղաշ չեն սմբուկները
  • Այսօր դեռ չեմ հասցրել ճաշել, մինչ սմբուկը իր ջուրը դուրս է տալիս ես արագ մի համեղ բան կուտեմ
  • Սառնարանում մշտապես Համմոս և Մութաբբալ եմ ունենում Կանաչ Սնունդ ապրանքանիշից
  • Վստահում եմ իրենց պրոդուկտին, քանի որ բաղադրության մեջ էլ բացակայում են հավելումներն ու կոնսերվանտները, դա է վկայում պահպանման շատ կարճ ժամանակահատվածը, շատ համեղ է միշտ թարմ պատրաստված
  • Սուպերմարկետների կաթնամթերքների բաժնից հեշտությամբ կգտնեք
  • Նշեմ որ Համմոսը սիսեռով և թահինով է պատրաստվում, այ իսկ Մութաբբալը Սմբուկի, թահինի և համեմունքների խառնուրդ է, տեսեք սմբուկի կտորներն էլ երևում են, հենց այսպիսի խտություն պետք է ունենա իդեալական Մութաբբալը
  • Ի դեպ Համմոսը շատ ավելի է համեղանում, երբ այն թարմ լոլիկով և կանաչ պղպեղով ենք ուտում
  • Ես մի քանի այլ հետաքրքիր Համոսսով արագ ընթրիք ստանալու տեսանյութ էլ ունեմ նկարահանած, հղումը տեսանյութի տակ կգտնեք, ինձ նման արագ լուծումներ սիրողների համար իդեալական առաջարկներ են
  • Արդեն սկսենք տապակել մեր ջուրը դուրս տված սմբուկը
  • Ձիթայուղ լցնենք տաք տապակի վրա և սկսենք տապակել շերտերը բոլոր կողմերից
  • Ի դեպ եթե աղը տապակվող բանջարեղի վրա վերջում լցնենք, ավելի քիչ ձիթայուղ կքաշեն իրենց մեջ և ավելի քիչ կկեղտոտեն տարածքը
Իմամ Բայալդի․ Աշխարհի ամենահամեղ ամառային ուտեստը

  • Տապակվելուց հետո անմիջապես հանում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա շարում, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
  • Կտրատենք մնացած բաղադրիչները
  • 3-4 հատ պղպեղը երկարությամբ կտրատենք
  • 1 գլուխ սոխը կիսալուսնաձև կտրատենք
  • Ըստ էության այս ուտեստում բանջարեղենները կարող եք կտրատել ինչպես ուզում եք, կարելի է և ամբողջ բանջարեղենը կիսալուսնաձև կտրատել, կամ մանրացնել ուղղանկյունաձև, դրանից մեր Իմամ Բայալդի ի համը չի փոխվի
  • Մեկ կապ խառը կանաչին կտրատենք լավ մանրացնենք
  • Սխտոր ենք ճզմելու նախապատրաստենք
  • Այնպիսի համեղ թարմ հոտեր են տարածել մեր կանաչեղենն ու բանջարեղենը, իսկ ձմռանը այս ամենը վայելելու համար շատ տանտիկիններ պահածոյացնում են իմամ բայալդի ն, բայց ես անկեղծ ասած խուսափում եմ այդ տարբերակից
  • Այժմ պղպեղի տապակման ժամանակն է
  • Ձիթայուղը լավ տաքացնենք և սկսենք տապակել պղպեղը
  • Հինգ րոպեն լրիվ բավարար է ոսկեգույն կեղև կապելու համար
  • Հանենք այն տապակից և փոխարինենք սոխով, սոխեռած արեցինք վրան ավելացնենք մեր մանրացված լոլիկը և մի փոքր էլ այսպես տապակենք
  • Արդեն համարյա լուծվեց լոլիկը վերջ, վերցնենք կրակից
  • Այժմ պետք է իրար գլուխ հավաքենք մեր բոլոր նախապատրաստած բաղադրիչները շերտ առ շերտ՝ կանաչին սխտորը, սմբուկն ու պղպեղները, հետո լոլիկն ու սոխը
  • Այդ ընթացքում հիշեցնեմ մեր խաղարկության պայմանները
Իմամ Բայալդի․ Աշխարհի ամենահամեղ ամառային ուտեստը

  • Պարտադիր պետք է բաժանորդագրված լինեք մեր ալիքին, մեր ֆեյսբուքյան էջին և ինստագրամին, լայք դնեք այս տեսանյութի տակ և թողնեք մեկնաբանություն բաղադրատոմսի վերաբերյալ
  • Պատահականության սկզբունքով մեկ հաջողակ կստանա մեր նախապատրաստած նվերը
  • Շտապես արդեն իսկ գրեք ձեր կարծիքը մեր իմամ բայալդիի վերաբերյալ
  • Այս կաթսան մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա տապակեցինք համերը լրիվ իրար տվեցին, վերջ արդեն մատուցման ժամանակն է
  • Մատուցում ենք թե տաք և թե սառը վիճակում, անչափ համեղ ամառային տապակայի տարբերակ է, որն ինձ համար հենց ամռան խորհրդանիշն է
  • Շատ համեղ էլ իսկապես, բոլորին խորհուրդ եմ տալիս շատ հաճախակի պատրաստել այս համեղությունը սեզոնին:

Իմամ Բայալդի Տեսանյութ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*