Ի՞նչ է հայտնի Գագիկ Ծառուկյանի կալանքի գործը քննող դատավորի մասին | HAVASTI.info

Ի՞նչ է հայտնի Գագիկ Ծառուկյանի կալանքի գործը քննող դատավորի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով դատավորն էր։ Պապոյանի՝ 2017թ. հունիսի 27-ի դատավճռով՝ Խաչատրյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Պապոյանի նախագահությամբ էր քննվում նաև 2017 թվականին «Ելք» դաշինքի անդամների և «Հոկտեմբերի 27-ի» գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջև տեղի ունեցած միջադեպի գործը, որի շրջանակներում 2019թ. ապրիլին դատարանում հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել: Ի դեպ, Պապոյանն առաջին դատավորն է, ով վկայի կարգավիճակով դատարան հարցաքննության էր հրավիրել երկրի ղեկավարին։ Ռոբերտ Պապոյանը հայտնի է նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով, որով նա մասնակի բավարարել էր կալանք դնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը և արձանագրել, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ խախտվել է նրա իրավունքը։ Պապոյանը նաև մի քանի անգամ երկարաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը, իսկ մեկ անգամ էլ՝ որոշում կայացրել նրան ազատ արձակելու վերաբերյալ, որը, սակայն, հետագայում Վերաքննիչ ատյանում բեկանվել է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *