«Ժողովուրդը «ղազագիր» գրած անձանց վզներից բռնելու և այս դահլիճից դուրս է շպրտելու»․ Նիկոլ Փաշինյան | HAVASTI.info

«Ժողովուրդը «ղազագիր» գրած անձանց վզներից բռնելու և այս դահլիճից դուրս է շպրտելու»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ։ «Ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Ընդ որում, խոսում են մարդիկ, որոնց քաղաքական կարիերան (ինչպես օրերս պարզվեց) հիմնված է մի իրողության վրա, որը ժողովրդական լայն շրջանակներում անվանում են՝ ղազագիր։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված բոլոր անձանց և ուժերին, վզներից բռնելու և այս դահլիճից դուրս է շպրտելու»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *