Թե ինչ եղավ 80-ամյա թոշակառուի հետ․․․ | HAVASTI.info

Թե ինչ եղավ 80-ամյա թոշակառուի հետ․․․

Հրապարակին է դիմել 80-ամյա թոշակառու Էսֆիրա Քերոբյանը։ Մինչև վերջին տարիները բուժքույր էր աշխատում՝ ճանաչված, հարգված, գնահատված։ Ինչքա՜ն հիվանդների հետ է գործ ունեցել, միշտ եղել սիրված։ Ահա թե ինչ է պատմում․

Երկու ամիս առաջ իմ ընկերուհին՝ իմանալով, որ սոցիալական վիճակս ծանր է և չեմ կարողանում անհրաժեշտ դեղորայք գնել, ԱՄՆ-ից ինձ մի ծանրոց ուղարկեց։ Ունեմ շաքարային դիապեդ, արյան բարձր ճնշում , երիկամների հետ կապված խնդիրներ։ Ծանրոցով ուղարկել էր «պամպերսներ, շաքարը չափելու ապարատ, ստրիպնետ և մի բուռ չարաբաստիկ Մետֆորմինը։ Ինձ Հյուսիսային մաքսատանն ասացին, որ իրավունք չունենք դեղորայքը տալու, գնացեք Կաոկո մաքսատուն, վարձեք բլոգեր, որ կարողանաք ստանալ ծանրոցը։ Ինձ լիարժեք տեղեկություն չտվին, թե ինչ կարժենա այդ գործողությունները։

Կաոկո մաքսատունը գտնվում էր քաղաքի ծայրամասում, ստիպված էի օգտվել տաքսիներից։ Ամբողջ գործողությունների ընթացքում ես ծախսեցի իմ կենսաթոշակը, որը կազմում էր 45․ 000 դրամ։ Այն դեպքում , երբ կարող էին ինձ տալ մնացած պարագաները (բացի դեղից), իսկ դեղի հարցը կարող էին ինքնուրույն լուծել ու այրել։ Կան գրված և չգրված օրենքներ։ Չգրվածը մարդկայինն է։

Մի տեղից մյուս տեղն էին քարշ տալիս ինձ, մի կազմակերպությունից մյուս կազմակերպությունը, ի՞նչ էր մի բուռ «շաքարի դեղերը», ի՞նչ վտանգ էր սպառնում մեր երկրին։ Զարգացած երկրներում ինձ նման հիվանդների դեղերը տանում են հիվանդի տուն։ Օրենքները գրված են աղքատների համար։ Հարուստները այս խնդիրները չեն ունենում, քանի որ ունեն գումար և հնարավորություն։ Հատկապես կարանտինային այս շրջանում թոշակառուների վիճակն անտանելի է։ Ոչ մի օգնություն։

Մինչև այսօր ես դեռ իմ ծանրոցը չեմ ստացել։ Զանգել եմ մաքսատան պետ Սամվել Ղարագյոզյանին։ Նա ինձ պատասխանեց՝ եթե մեռնես, կստանա իրավահաջորդդ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *