Թալիշները պատրաստվել են 150 հազարանոց ցույց անել. Բաքվի ռեժիմը խուճապահար է

TolishMedia-ն հայտնում է, որ հուլիսի 15-ին Լենքորանում և ադրբեջանական թուրքերի կողմից օկուպացված Թալիշ-Մուղանական Հանրապետության այլ քաղաքներում թալիշները բողոքի ակցիա էին նախատեսել, որին պետք է մասնակցեր շուրջ 150 հազար մարդ: Սակայն Լենքորանում, Ասթարում, Մասալլայում, Յարդիմլիում, Լերիքում, Բիլասուվարում ու Ջալիլաբադում նախատեսված հակաիշխանական ակցիաները կանխվել են, քանի օր ոստիկանական ուժերը ողողել են քաղաքների փողոցները և սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը:Միևնույն ժամանակ աղբյուրը հաղորդում է, որ Լենքորանում ձերբակալվել են թալիշ ակտիվիստներ, որոնք հակաիշխանական քարոզչություն են վարելիս եղել սոցիալական ցանցերում:Ավելի վաղ թալիշ ակտիվստները հայտարարել էին, որ հայերն իրենց թշնամի չեն և իրենք չեն պատրաստվում մեռնել հանուն Ալիևի՝ հայերի դեմ պարտադրված պատերազմում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*