«Ընդդիմություն խորհրդարանում համարյա չկա». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Լուսավորից» հայտարարեցին, որ քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանադրությունը։ Միևնույն ժամանակ նրանք ոչինչ չարեցին կանխելու համար։ Հիմա հարց՝ լա՞վ են արել, որ խախտել են, թե՞ վատ են արել։ Պատասխան՝ Հայաստանի ժողովրդի ընդդիմադիր հատվածը պետք է արձանագրի, որ ընդդիմություն խորհրդարանում այլևս համարյա չկա։ Հարկ է ֆիքսել, որ բոլոր ժամանակներում հասարակության ընդդիմադիր հատվածին հուսախաբ արած ուժերն ու գործիչները միշտ սահուն հեռացել են քաղաքական ասպարեզից։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը» այդպես էլ չստորագրեց նաև զինծառայողների սոցապ հիմնադրամի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու ձևաթղթի տակ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*