Ընդամենը մեկ գդալ և շատ արագ կազատվեք փորկապությունից. Արդյունավետ բնական միջոց

Եթե դուք աղիների նորմալ գործելու հետ կապված խնդիր ունեք և ձեզ տանջում է փորկապությունը, ապա այս միջոցը հաստատ պետք կգա ձեզ:

Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ փորկապության դեպքում՝ սկսած դեղահաբերից, վերջացրած մոմիկներով և տարատեսակ օշարակներով:

Այս բաղադրատոմսը լավագույն կերպով կազատի ձեզ փորկապությունից՝ առանց վնասելու ձեր օրգանիզմը:

Բաղադրիչներ

150 գր սև սալորաչիր
150 գր. խուրմա
5 բաժակ ջուր
Պատրաստումը

Եռացրեք ջուրը: Մանր կտրտեք սալորաչիրն ու խուրման

Երբ ջուրը սկսի եռալ, լցրեք դրանք ջրի մեջ և թողեք եռա 15 րոպե: Այնուհետև անջատեք կրակը և թողեք սառչի օշարակը մոտ մեկ ժամ:

Պահպանեք սառնարանում՝ փակ տարայի մեջ:

Օգտագործումը

Ընդունեք այս միջոցն ամեն օր, նախաճաշից առաջ՝ 1ճ/գ: Սա հանգիստ կարող եք օգտագործել այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ լիովին ազատվել եք փորկապությունից, փքվածությունից և աղիքները նորմալ ու ժամանակին են գործում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*