«էն մարդիկ, ում ԲՈՄԺ եք անվանում, ժամանակին ձեզ նման ՂԱԶԱԳԻՐ գրելով չեն ստորացել, դրա համար էլ ստիպված լքել են երկիրը…». Տարոն Չախոյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբբուքյան էջում նորգրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Ասում են Զոհրաբյան Նաիրան ներողություն է խնդրել սփյուռքի մեր հայրենակցից, այն հայրենակցից ում ծաղրել ու անպատվել էր։

Իսկ Զոհրաբյան Նաիրան պարտադիր պետք է արժանանա՞ր հանրության պարսավանքին, որ հասկանար որ սխալ է գործել… չնայած ասեմ, էդ ներողությունը ձևական է և ուշացած…

Հասկանում եք չէ՞, որ եթե էդ ձայնային հաղորդագրությունը չհայտնվեր համացանցում, ապա Զոհրաբյանը երբեք ներողություն չէր խնդրի…

էդ ներողություն գիտեք ինչի է նման, Զատիկից հետո կարմիր հավկիթի… որ էլ ոչ մեկի ոչ պետք է, ոչ էլ հետաքրքիր է…

Ամենամեծ աբսուրդը կայանում է նրանում, որ հանդիսանալով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկինը իրեն թույլ է տվել այսքան հեռու գնալ… հետաքրքիր է, թե ինչ խղճով է ու մտքով է շարունակելու նախագահել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը …

Իսկ ինչ վերաբերվում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, մի բան կասեմ.

Տիկին Զոհրաբյան, ժամանակին ձեզ նման ՂԱԶԱԳԻՐ գրելով չեն ստորացել, դրա համար էլ ստիպված լքել են երկիրը…

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*