Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է նա․ Սիրուշոն Ռոբերտ Քոչարյանի մասին

Ռոբերտ Քոչարյանը և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հանրության ուշադրության կենտրոնում են։ Հանրությունը բաժանվել է երկու խմբի, մի խումբը պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխան տա իր քայլերի համար, իսկ երկրորդ խումբը համարում է, որ նա հիանալի նախագահ է եղել։ Ահա թե ինչ է ասում ասյ առնչությամբ Սիրուշոն՝ Լևոն Քոչարյանի կինը “Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - qocharyan.jpg

Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ եւ այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:Շողոքորթությունը, սուտը եւ պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին։ Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:

Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, եւ իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*