Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին վթարի են ենթարկվել

Ստեփանակերտում զորացրված

զինվորները ենթարկվել են ավտովթարի։ Irakanum.am-ի տեղեկություններով հուլիսի 7-ին Ստեփանակերտ- Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի պատճառով ծառայությունն ավարտած զինծառայողներ 2000 թվականին ծնված Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։Մեզ հայտի դարձավ, որ Բորիս Դանիելյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ։

Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Իսկ Վահե Ծատրյանը ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, աջ ազդրի կոտրվածք, փայծախի և լյարդի պատռվածք։ Վիճակը ծանր է։

Այս պահին զորացրված զինծառայողները գտնվում են Արցախի հանրապետական հիվանդանոցում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*