
Եփովի կրեմ օսլայով, որը կստացվի բոլորի մոտ և միշտ
Ողջույն, այսօր ուզում ենք պատմել, թե ինչպես կարելի է պատրաստել եփովի կրեմ օսլայով: Պետք է միանգամից նշենք, որ այս կրեմը ստացվում է բոլորի մոտ և միշտ: Իր կառուցվածքով այս կրեմը շատ թեթև է, համասեռ, եթերային: Հարմար է շերտավոր տորթերի և էկլերների լցոնման համար: Հուսով ենք, որ դուք էլ սիրահարվեք այս բաղադրատոմսին, ինչպես մենք:

Եփովի կրեմ օսլայով. Անհրաժեշտ բաղադրիչները
- շաքար — 1 բաժակ
- ձու — 1 հատ
- օսլա — 3 ճաշի գդալ
- կաթ — 2 բաժակ
- վանիլին
- 200 գր կարագ
Եփովի կրեմ օսլայով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Ձուն հարել շաքարավազով և օսլայով մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել տաք կաթ, խառնել:
- Դնել այդ զանգվածը կրակի վրա, հասցնել եռման և անընդհատ խառնելով, բերել ցանկալի թանձրության: Կրեմ պատրաստելու ընթացքում կրակը պետք է լինի նվազագույնը:
- Թողեք, որ կրեմը սառչի սենյակային ջերմաստիճանում, ոչ մի դեպքում այն սառնարանում չդնեք:
- Հարել կարագը սենյակային ջերմաստիճանում:
- Երբ կրեմը սառչի, աստիճանաբար ավելացնել այն հարած կարագի մեջ, անընդմեջ խառնելով հարիչով ցածր արագության տակ:Կրեմը կատարյալ է Նապոլեոնի, Մեղրով տորթի, ցանկացած թխվածքաբլիթների համար և այլն: Փորձեք պատրաստել, միայն թե ոչ մի դեպքում այս կրեմի մեջ ալյուր չլցնեք:

Եփովի կրեմն օսլայով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий