«Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին զենքի լրացուցիչ մատակարարումների համար». դեսպան

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երևանը մտադիր չէ դիմել Ռուսաստանին զենքի լրացուցիչ մատակարարումների համար․ առկա սպառազինությունը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար, գրում է РИА Новости-ն:

«Այսօրվա դրությամբ լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն չկա»,- նշել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը դիմելու է Ռուսաստանի Դաշնությանը՝ զենքի լրացուցիչ մատակարարման համար՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին առկա լարվածության հետ:
     «Այս բոլոր տարիներին մենք զարգացնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ, կան պարտավորություններ և պայմանագրեր, որոնք մեր գերատեսչությունները քննարկում են: Այս պահի դրությամբ չենք խոսում որևէ լրացուցիչ մատակարարման մասին»,- պարզաբանել է դեսպան Տողանյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*