«Երկրից կգնամ, ապրելու գումար չունեմ,մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել…». Սարգիս Գրիգորյան | HAVASTI.info

«Երկրից կգնամ, ապրելու գումար չունեմ,մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել…». Սարգիս Գրիգորյան

Tert.am Life-ը կապ հաստատեց նրա հետ`պարզելու, թե ինչու չի մասնակցել ցույցին:

Սարգսի խոսքով`տեղյակ չի եղել, որ ակցիա է կազմակերպվում, եթե նույնիսկ իմանար,չէր գնա: «Իմ ասածները չեն լսում, բերման են ենթարկում, չեն հասկանում ինձ, թքած ունեն իմ պահանջների վրա, ուրեմն` ինչո՞ւ գնամ, որ նորի՞ց բերման ենթարկեն. դրանից չեմ վախենում, ուղղակի օրս է կորչում: Դրա փոխարեն ծառերս կջրեմ, իմ հարազատ մարդկանց հետ ժամանակ կանցկացնեմ: Իմ դիրքորոշումը չի փոխվել, նույնն է՝ երկու ամիս հետո վիճակն ավելի վատ է լինելու: Օգոստոսից հետո կառավարությունը մեր ոլորտի մարդկանց պահելու բեռը պիտի տանի մինչև ապրիլ: Իմ ոլորտի ծանոթներից շատերը երեկոյան խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում երեխաներին պահել»,-ասաց նա:

-Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *