Երկար տարիներ փորձել ենք թաքցնել․․․ | HAVASTI.info

Երկար տարիներ փորձել ենք թաքցնել․․․

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել է ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասին։

– Թաթա, հայտնի դարձավ Արգենտինայում Ձեր մենահամերգի մասին. տոմսերը սպառվել են մինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։ Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։

— Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

Շարունակությունը հոլովակում կամ տեքստային տարբերակը՝ այստեղ.


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *