Երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով… ԱԱԾ կադրերում երևում է Նաիրա Զոհրաբյանի ենթադրյալ գրությունը | HAVASTI.info

Երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով… ԱԱԾ կադրերում երևում է Նաիրա Զոհրաբյանի ենթադրյալ գրությունը

ԱԱԾ-ը հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։

Տեսանյութում երևում է նաև ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած և ստորագրած թղթերը, որոնք հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

Ենթադրյալ թղթում, ինչպես երևում է կադրերում, Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեմ քննարկել ու համաձայնեցրել Ծառուկյանի հետ։ Ես երաշխավորում ու երդվում եմ իմ միակ ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։

Սա իմ պատվի հարցն է, որը ես որպես քաղաքական գործիչ, կին և մայր խոստանում եմ Գագիկ Ծառուկյանին և կրում պատասխանատվություն․․․»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *