Երգ, որը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը․ «Պաշտպանիր մեզ» | HAVASTI.info

Երգ, որը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը․ «Պաշտպանիր մեզ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս լսել ռոք երաժիշտ հիանալի Գոռ Մխիթարյանի նոր երգը։ Փաշինյանի խոսքով՝ Գոռն իր հրաշալի երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսյան ախտից, որն անխղճորեն պատել է ողջ աշխարհը։ Նա իր երախտիքն է հայտնել Գոռին՝ գեղեցիկ աշխատանքի համար։

Իրապես, անչափ հուզիչ երգ է ստացվել։ Գոռը երգում է երկրին, բժշկին, ինքներս մեզ ու հարևանին օգնելու մասին։ Նա կոչ է անում պաշտպանել ինքներս մեզ, դիմացինին և միասին պաշտպանել երկիրն ու հայրենիքն այս նորագույն ժանտախտից։

Տեսահոլովակն իրապես անչափ գեղեցիկ է ստացվել․ Գոռը երգում է և՛ տանը, և՛ բնության գրկում, քայլելով և նստած նվագում։ Երգի և՛ խոսքերը, և՛ երաժշտությունը Գոռն է գրել՝ զգալով պահի ողջ լրջությունը։

Մոնտաժված հատվածներում էլ Նիկոլ Փաշինյանն է՝ դիմակ բաժանելիս քաղաքացիներին։ Անչափ խորհրդանշական ու ոգեշնչող է ստացվել, ինչ խոսք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *